Հայաստանում ապրող որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կընդգրկվեն ընտրական ցուցակներում. ԿԸՀ պարզաբանումը
Քաղաքական
11:45 19/02/2026
Հայաստան

Հայաստանում ապրող որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կընդգրկվեն ընտրական ցուցակներում. ԿԸՀ պարզաբանումը

Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝

Եզդի 31 հազար 79
Ռուս 14 հազար 76
Ասորի 2 հազար 755
Քուրդ 1 հազար 663;

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ապրող որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կընդգրկվեն ընտրական ցուցակներում. ԿԸՀ պարզաբանումը