Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածել Իրանին արդեն փետրվարի 21-ին։ Այդ մասին հայտնում է CBS News-ը։ Հոդվածի համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, քանի որ Սպիտակ տունը կշռադատում է լարվածության սրման ռիսկերը։ Axios-ն էլ հաղորդում է, որ ամերիկյան գործողությունը Իրանում կարող է տևել մի քանի շաբաթ և ավելի նման լինել լայնածավալ պատերազմի, քան Վենեսուելայում թիրախային գործողությունները։
Axios-ի փոխանցմամբ՝ այն, հավանաբար, կլինի ԱՄՆ-Իսրայել համատեղ գերծեղություն։ Ynet-ը հաղորդում է, որ Իսրայելի անվտանգության մարմիններն ու արտակարգ ծառայությունները բերվել են ամենաբարձր պատրաստվածության մակարդակի։ Անվտանգության հարցերով կաբինետի նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 22-ը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն փետրվարի 17-ին ավարտվել է առանց արդյունքի և Թրամփի վարչակազմը կասկածում է, որ Թեհրանը ժամանակ է ձգձգում, հաղորդում է Ynet-ը։ Al-Jazeera-ն մեջբերում է ամերիկացի դիվանագետի խոսքերը, որն ասել է, որ Վաշինգտոնի համբերությունը կարող է «ավելի արագ սպառվել, քան Իրանը կարծում է»։