Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բավական ծանր են պացիենտների վիճակը.Ավանեսյանը՝ Աջափնյակի փոխհրաձգության ժամանակ վիրավորվածների մասին
«Բավական ծանր են պացիենտների վիճակը, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, հիմա լրացուցիչ այլ բան չեմ կարող ասել»,- Կառավարության նիստից հետո ճեպազրույցների սրահում հայտարարեց Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով նախօրեին Աջափնյակ համայնքում տեղի ունեցած փոխհրաձգության վիրավորների առողջական վիճակը։
Նախարարը նաև հայտնեց, որ նրանք գտնվում են բժշկական խիստ վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է, երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։