Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը իր գործով հերթական դատական նիստին անդրադարձավ ազատությունից զրկվելուն և Բագրատ սրբազանի խոսքերին։ Նա, մասնավորապես, նշեց․
«Այո, մենք ազատ ենք, ես ազատ եմ։ Մարդը հոգեպես պետք է ազատ լինի։ Հոգեպես ազատ լինելու համար նա հոգու վրա մեղք չպետք է զգա։ Ես մեղք չեմ զգում՝ իմ հոգում, նաև մտքում, նաև գործողություններիս մեջ, որովհետև ես ոչ մի մեղք չեմ գործել, որ վախենամ ազատության զրկումից։ Ես պայքարել եմ իմ հայրենիքի համար, իմ ազգի համար, իմ Աստծու համար։Մեր Աստծու համար, մեր հավաքի համար, մեր եկեղեցու համար։ Ազատ եմ, ինչպես թռչունը։ Բանտում կլինեմ, թե՝ դրսում, ինձ համար այդքան էական չէ, կարևորը՝ ինքս ինձ ազատ զգամ, ազատ զգամ՝ նայելու իմ զավակների աչքերին, իմ ժողովրդին»։
Ինչ վերաբերվում է խափանման միջոցի փոփոխմանը և առկա ռիսկերին,ապա իր խոսքում Սարգսյանն ասաց, որ ռիսկեր կան՝ դեռ 90-ականներից սկսած։
«Ռիսկ հասկացողությունը միգուցե կա, բայց ոչ այն մասով, որ այստեղ քննվում է։ Առ այն, որ կարող է ես դուրս գամ ազատության մեջ և ահաբեկչություն կատարեմ կամ իշխանազավթում իրականացնել, ոչ դրանց մասով։ Ռիսկ կա 2000 կամ 1990 թ․-ից։ Իսկ 2000 թ․ից հետո ռիսկ կա, որ կարող եմ խոչընդոտել այսօրվա իշխանություններին երկիրը, այսպես ասած, թուրքերի տակ մտցնելու համար։ Ռիսկ կար 2024 թ․-ին, դեռ հունվարին և դրանից առաջ՝ 2023 սեպտեմբերին, երբ խոսվում էր հայկական գյուղերը, ճանապարհները, բարձունքները թշնամուն տալու մասին։ Ռիսկ կար 2024 թ․-ի մինչև մայիս ամիսը սահմանային էդ սահմանները սահմանազատման արդյունքում Կիրանցի, Ոսկեպարի տարածքները հանձնելու, երբ ստեղծվեց «Սրբազան շարժումը»՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։ Այդ ռիսկն ինչ- որ տեղ արդարացված էր, որովհետև մայիսին չկարողացան Կիրանցի սահմանները, զորքով գնալ, սահմաններ դնել և հայկական հողերից տալ թշնամուն։ Հակառակն էլ չեղավ՝ հայկական հողերը, որ գտնվում էին թշնամու տարածքում, հետ վերցնել։Ռիսկ կար, դրա համար 2024 թվականի մայիսի 9 բերեց նրան, որ հա իրենց ծրագրերը խոչընդոտվեցին և հետ շպրտվեցին մի քանի ամիս առնվազն»։
Նշենք, որ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։