Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայր Զաքարիան 5 խորհուրդ է տալիս առաջին անգամ պահք պահողներին.
«Հոգևոր նպատակ սահմանեք. պատասխանեք հետևյալ պարզ հարցին՝ ի՞նչ եք ուզում ձեր կյանքում և վարքում փոխել։
Մի վախեցեք սխալվելուց. եթե պատահաբար ինչ-որ բան եք կերել անթույլատրելի կամ ոչ պահքային, կամ մի արարք գործել, մի վհատվեք, շարունակեք պահեցողությունը։
Հետևեք ձեր առողջությանը. եթե չեք կարող միանգամից հրաժարվել կենդանական բոլոր կերակուրներից, ապա դա արեք աստիճաաբար։
Սուրբ գիրք կադացեք և աղոթք արեք։
Պահքը պահք սիրով և ուրախությամբ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։