Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սխալ է, որ այստեղ ՀՀ դրոշն է կախած. Նստեք. Դատավորն անջատեց Չախալյանի բարձրախոսը
«Այս դատավարությունը իրավականի հետը կապ չունի, քաղաքական պրոցես է»,-18 արդարների գործով դատական նիստին հայտարարեց հասարակական գործիչ, այդ գործով մեղադրյալ Վահագն Չախալյանը։
Նա նշեց, որ չէր ցանկանում մասնակցել նիստին, բայց քանի որ քննվելու էր Բագրատ Սրբազանի կալանքի հարցը, ներկայացել է դատարան։
«Ամենևին չչարանալով ոչ Ձեր դեմ, ոչ մեղադրողների դեմ, պատվարժան դատարան, նախ սխալ է, որ այստեղ ՀՀ եռագույնն է կախած։ Դուք Հայաստանի Հանրապետության եռագույնով չեք ընդունում վճիռներ..»,-Չախալյանի խոսքի շարունակությունն էլ չլսվեց, դատավորն անջատեց բարձրախոսը։