Անցած գիշեր Ավան-Առինջում մեքենաներ են այրվել
Հասարակություն
09:40 20/02/2026
Հայաստան

Անցած գիշեր Ավան-Առինջում մեքենաներ են այրվել

Փետրվարի 20-ին, ժամը 02:46-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։07-ին, մարվել՝ 03։33-ին։ Այրվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Լուսանկարը՝ համացանցից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անցած գիշեր Ավան-Առինջում մեքենաներ են այրվել