Արսեն Բաբայան. Արտաքին վեկտորները կարող են փոխվել, պետականությունը՝ ոչ
Քաղաքական
11:20 20/02/2026
Հայաստան

Արսեն Բաբայան. Արտաքին վեկտորները կարող են փոխվել, պետականությունը՝ ոչ

«Այսօր հանրային դիսկուրսում մեծ էներգիա է ծախսվում հակառուսական կամ հակաեվրոպական հռետորաբանության վրա»,-գրում է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

Նա մանրամասնում է՝ մինչդեռ այդ նույն էներգիայի նույնիսկ մի մասը, եթե ներդրվեր հայկական պետականության ամրապնդման, ինստիտուտների կայացման, ազգային ինքնության և իրավակարգի զարգացման վրա, մենք կունենայինք շատ ավելի կայուն և ուժեղ պետություն։

«Արտաքին վեկտորները կարող են փոխվել։ Պետականությունը՝ ոչ։ Հայկականությունը պետք է լինի մեր քաղաքական մտածողության առանցքը, ոչ թե հավելյալ բաղադրիչ»,-գրում է ընդդիմադիր գործիչը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արսեն Բաբայան. Արտաքին վեկտորները կարող են փոխվել, պետականությունը՝ ոչ