Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունները գյուղը շենացնելու փոխարեն գյուղից հանում են գյուղում ապրելու վերջին խթանը՝ դպրոցը. Կարին Տոնոյան
«Ցանկացած երկիր շեն է իր գյուղերով։ Փաստ է, որ այսօր մենք կանգնած ենք բավականին լուրջ խնդրի առաջ»,- «Ազգային կրթության խորհրդի» կողմից կազմակերպված «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» խորագրով հանրային զեկույց-աշխատաժողովի ժամանակ ասաց մանկավարժ, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։
Նա նշեց, որ Հայաստանում նախատեսվում է 200-ից ավելի դպրոց փակել, հիմնականում սահմանամերձ գյուղերում։
«Այն, որ հատկապես սահմանամերձ գյուղերը ծերանում էին, ծերանում են, երբեմն ստիպված էին լինում 1-2, լավ 10 դպրոց փակել, դրան վաղուց էինք ականատես։ Իսկ հիմա նախատեսվում է համատարած ծրագիր իրականացնել և 200-ից ավելի դպրոցներ միավորման ծրագրում են ներառված։ Իսկ մենք լավ հասկանում ենք, որ փակվող դպրոցը փակվող գյուղ է, որովհետև առավել ևս հիմա այդ դպրոցներն այդ գյուղերի միակ ապրեցնող կենտրոններն են»,- նշեց Կ.Տոնոյանը։
Նրա խոսքով, մշակութային օջախների՝ սովետական ակումբերի փակումից հետո գյուղի բնակիչները հիմնականում հավաքվում են դպրոցներում՝ փոքրիկ միջոցառումների, ծնողական ժողովների ժամանակ։
«Փակելով այդ դպրոցները՝ նշանակում է օտարել գյուղը։ Գյուղը շենացնելու փոխարեն, իսկ դրանց բոլոր տարբերակները լավ գիտենք, իրենք գնում են հակառակը՝ գյուղում ապրելու վերջին խթանը հանում են գյուղից։ Բնականաբար, երիտասարդները շատ արագ հեռանալու են գյուղից, մնալու են միայն ծերերը, որոնք էլ, ցավոք, մի օր չեն լինելու, գյուղերը մնալու են դատարկ»,- ասաց Կարին Տոնոյանը։
Տեսանյութը՝ քիչ անց։