Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս պահի դրությամբ Հայաստանի տարածքում փակվող 229 դպրոցից 218-ը տվյալ բնակավայրում միակ դպրոցն է. Արմեն Ներսիսյան
«Կրթության հասանելիության ապահովման ծրագրի ներքո նախատեսում է Հայաստանի ողջ տարածքում լուծարել 229 դպրոց»,- Ազգային կրթության խորհրդի կողմից կազմակերպված «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» խորագրով հանրային զեկույց-աշխատաժողովի ժամանակ Panorama.am-ին ասաց Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանը՝ խոսելով 2026 թվականի սեպտեմբերից ՀՀ փոքր բնակավայրերում դպրոցների փակման մասին։
Նա նշեց, որ ամենամեծ մասնաբաժինը Սյունիքի և Շիրակի մարզերում է՝ 48-ական դպրոց է փակվելու, Լոռիում՝ 47 դպրոց, Տավուշում և Գեղարքունիքում դպրոցների փակումը նույնպես մեծ ծավալի է։

«Հստակ թիրախավորված է բարձրլեռնային, լեռնային և սահմանամերձ բնակավայրերը. լեռնային կարգավիճակ ունեցող 186 բնակավայրերից 108-ում դպրոցները փակում են»,- ասաց Ա. Ներսիսյանը։
Նրա ներկայացրած տվյալներով, փակվող այս պահին 229 դպրոցից 218-ը տվյալ բնակավայրում միակ դպրոցն է։
«Իսկ դպրոց փակելը նշանակում է՝ դատարկել գյուղը, իսկ դատարկ գյուղն այդ մասշտաբի ու ծավալի, հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը։
Իրենք ասում են, որ ավելի մեծ դպրոց են կառուցում, ավելի որակյալ կրթություն է հնարավոր ապահովել։ Չարաչահար սխալվում են, որովհետև նույնիսկ այդ աշակերտների տեղափոխման արդյունքում հավասար պայմաններ անհնար է ապահովել։ Աշակերտների տեղափոխությունը, ճանապարհները և այլն, կրթական հավասարության պայմանների ի սկզբանե խախտում է։ Եթե, իհարկե, սա է պատճառը։ Ի սկզբանե, մեզ էլ էր թվում դիլետանտ որոշում է, բայց երբ որ հետևանքները գնահատում ենք, կարծեք թե, քողազրկվում է իրական նպատակը. իսկ իրական նպատակը գյուղերը դատարկելն է, թե ում համար՝ վերջերս արդեն շրջանառության մեջ է»,- ասաց Ա. Ներսիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

