Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղ ազատելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս մի լուր էինք գրել, որ հրահանգ է իջել՝ արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները: Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը, ինչպես հայտնի է, նախկին և ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայրն է։
Այս որոշումը, ըստ լուրերի, պայմանավորված է նախընտրական ճնշումներով ու ռեպրեսիաներով, որոնք իշխանությունը փորձելու է բանեցնել քաղաքական ընդդիմության նկատմամբ: Ըստ ամենայնի, նախապես կազմել են սցենարը, ընտրել զոհերին, որոնց մեծ մասը լինելու են նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։