Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ-ի քաղաքացիներ են
Քաղաքական
23:47 20/02/2026
Տարածաշրջան

Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ-ի քաղաքացիներ են

Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր ՀՀ են այցելել նաև  2013 ու 2014 թվականներին։  Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան`  հայտնել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից տեղեկացրին նաև, որ նրանք Հայաստան են մուտք գործել ու երկիրը լքել են պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։ 

Ազգային անվտանգության ծառայությունից հիշեցրին նաև, որ ԱԱԾ գործունեության և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder