Ինչպես եք գալու այս մարդկանց դուռը և հայտարարեք. «Ասեք՝ կանենք». Աղեկյանը ահազանգում է քաղաքացիների ավտոտնակների քանդման մասին
Հասարակություն
14:10 20/02/2026
Հայաստան

Ինչպես եք գալու այս մարդկանց դուռը և հայտարարեք. «Ասեք՝ կանենք». Աղեկյանը ահազանգում է քաղաքացիների ավտոտնակների քանդման մասին

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը  տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները քանդում Ազատության 9/2 շենքի դիմացի քաղաքացիների ավտոտնակները։

«Քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների ավտոտնակները՝ առանց ծանուցման, ի դեպ քաղաքացիները վճարումներն արել են ընդամնե օրեր առաջ»,-ասաց Աղեկյանը տեղեկացնելով, որ այդ ավտոտնակները քանդելու Ավինյանի նախորդ օրվա որոշման մեջ նշված է բողոքարկման հնարավորության մասին, բայց միանգամից եկել քանդել են։

«Ինչպես եք գալու այս մարդկանց դուռը և հայտարարեք. «Ասեք՝ կանենք»։ Կարելի՞ է նման անասունություն անել»,- հայտարարում է Աղեկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder