Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վայոց ձորի մարզի պարեկները փետրվարի 17-ին Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 35-ամյա ուղևորը փորձել է պարեկին 20 000 դրամ տալ: Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին: