Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել նրա ռեժիմի դեմ բողոքող քաղաքացիներին
Քաղաքական
09:13 20/02/2026
Հայաստան

Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել նրա ռեժիմի դեմ բողոքող քաղաքացիներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվել են նրա դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա ու ծեծի ենթարկել նրանց։

Կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է, որ անվտանգության աշխատակիցները ձեռքերով հարվածներ են հասցնում ակցիայի մասնակիցներին, նրանցից մեկին նույնիսկ գետնին են գցել;

Հիշեցնենք, որ 9 տարի առաջ նման իրավիճակում էր հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 2017-ի մայիսի 16-ին նրա անվտանգության աշխատակիցները հարձակվել էին Վաշինգտոնում տեղակայաված ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիների վրա։ Այս բախումները լուրջ արձագանք էին գտել ամերիկյան մամուլում ու սոցիալական ցանցերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder