Ադելիա Պետրոսյանն Օլիմպիական խաղերում վաստակել զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը
Աշխարհում
09:50 20/02/2026
Աշխարհ

Ադելիա Պետրոսյանն Օլիմպիական խաղերում վաստակել զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը

Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում վաստակել է 214,53 միավոր և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը:

Նա ազատ ծրագրում ելույթ է ունեցել «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։

Միջազգային չմշկասահքի միության (ՄՉՄ) փոխնախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Լակերնիկը հայտարարել է. «Պետրոսյանի ելույթը չի կարելի ձախողում համարել։ Նա բազմաթիվ տարբեր խնդիրներ ուներ մարզումների և առողջության հետ կապված։ Նա հիանալի տեսք ուներ Օլիմպիական խաղերում»։

Ոսկե մեդալի է արժանացել ամերիկուհի Ալիսա Լյուն՝ վաստակելով 226,79 միավոր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադելիա Պետրոսյանն Օլիմպիական խաղերում վաստակել զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը