Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թող արդարությունը գերակայի, թե՛ Հայաստանի ներսում, թե նրա սահմանիդ դուրս. Արամ Վարդևանյան
«Վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում միան ՀՀ-ում բնակվելու պահանջի հարցը իսկապես մեր հանրային դիսկուրսում քննարկվել են, նույնիսկ դրա սահմանադրկան փոփոխության հարցն է դրվել »,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթով մեկնարկեց Սահմանադրության 148-րդ հոդվածի այդ պահանջների փոփոխության հարցը լուծվելու է, չանայած մյուս խոստումների պես նա այն չի իրականացրել։
Փաստաբանն ասաց, որ կառավարության անդամին, այլ ոչ միայն Վարչապետին ներկայացվող այդ պահանջները Ազգային Ժողովը փոփոխելու է պարզ ընթացակարգով, և Սփյուռքի ուժեղ ներուժի ներգրավման խոչընդոտը վերացվելու է;
Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փոխելու է այդ դրույթը և սփյուռքի արժանի ներկայացուցիչները մասնակցելու են պետության զարգացմանը։
Նա ասաց, որ այսօր խոսում ենք Հայաստանում քաղաքական աբսուրդային հետապնդումների մասին, Եկեղեցու հետապնդումներին, իսկ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «դատեցին», իսկ ՀՀ իշխանությունները ձայն չհանեցին երբ նույնիսկ դատապարտում եին բարերարին, ինչը թույլի ցուցանիշ է, բայց այն հայ մարդուն բնորոշ չէ։
Փաստաբանը հայտնեց, որ քաղաքական հետապնդումների դադարեցման պահանջ է առկա, և արդարությունը պետք է գերակայի, թե՛ Հայաստանի ներսում, թե նրա սահմանիդ դուրս;
«Աստված պահապան մեր ժողովրդին ու Հայոց աշխարհին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։