Այս պահի դրությամբ Հայաստանի տարածքում փակվող 229 դպրոցից 218-ը տվյալ բնակավայրում միակ դպրոցն է. Արմեն Ներսիսյան
Օրվա թեմա
16:41 20/02/2026
Հայաստան

Այս պահի դրությամբ Հայաստանի տարածքում փակվող 229 դպրոցից 218-ը տվյալ բնակավայրում միակ դպրոցն է. Արմեն Ներսիսյան

«Կրթության հասանելիության ապահովման  ծրագրի ներքո նախատեսում է Հայաստանի ողջ տարածքում լուծարել 229 դպրոց»,- Ազգային կրթության խորհրդի  կողմից կազմակերպված «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» խորագրով հանրային զեկույց-աշխատաժողովի ժամանակ Panorama.am-ին ասաց Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանը՝ խոսելով 2026 թվականի սեպտեմբերից ՀՀ փոքր բնակավայրերում դպրոցների փակման մասին։

Նա նշեց, որ ամենամեծ մասնաբաժինը Սյունիքի և Շիրակի մարզերում է՝ 48-ական դպրոց է փակվելու, Լոռիում՝ 47 դպրոց,  Տավուշում և Գեղարքունիքում դպրոցների փակումը նույնպես մեծ ծավալի է։

«Հստակ թիրախավորված է բարձրլեռնային, լեռնային և սահմանամերձ բնակավայրերը. լեռնային կարգավիճակ ունեցող 186 բնակավայրերից  108-ում դպրոցները փակում են»,- ասաց Ա. Ներսիսյանը։

Նրա ներկայացրած տվյալներով, փակվող այս պահին 229 դպրոցից 218-ը տվյալ բնակավայրում միակ դպրոցն է։

«Իսկ դպրոց փակելը նշանակում է՝ դատարկել գյուղը, իսկ  դատարկ գյուղն այդ մասշտաբի ու ծավալի, հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը։

Իրենք ասում են, որ ավելի մեծ դպրոց են կառուցում, ավելի որակյալ կրթություն է  հնարավոր ապահովել։ Չարաչահար սխալվում են, որովհետև նույնիսկ այդ աշակերտների տեղափոխման արդյունքում հավասար պայմաններ անհնար է ապահովել։ Աշակերտների տեղափոխությունը, ճանապարհները և այլն, կրթական հավասարության պայմանների ի սկզբանե խախտում է։ Եթե, իհարկե, սա է պատճառը։ Ի սկզբանե, մեզ էլ էր թվում դիլետանտ  որոշում է, բայց  երբ որ հետևանքները գնահատում ենք, կարծեք թե,  քողազրկվում է  իրական նպատակը. իսկ իրական նպատակը գյուղերը դատարկելն է, թե ում համար՝ վերջերս արդեն շրջանառության մեջ է»,- ասաց Ա. Ներսիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս պահի դրությամբ Հայաստանի տարածքում փակվող 229 դպրոցից 218-ը տվյալ բնակավայրում միակ դպրոցն է. Արմեն Ներսիսյան