Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչպես եք գալու այս մարդկանց դուռը և հայտարարեք. «Ասեք՝ կանենք». Աղեկյանը ահազանգում է քաղաքացիների ավտոտնակների քանդման մասին
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները քանդում Ազատության 9/2 շենքի դիմացի քաղաքացիների ավտոտնակները։
«Քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների ավտոտնակները՝ առանց ծանուցման, ի դեպ քաղաքացիները վճարումներն արել են ընդամնե օրեր առաջ»,-ասաց Աղեկյանը տեղեկացնելով, որ այդ ավտոտնակները քանդելու Ավինյանի նախորդ օրվա որոշման մեջ նշված է բողոքարկման հնարավորության մասին, բայց միանգամից եկել քանդել են։
«Ինչպես եք գալու այս մարդկանց դուռը և հայտարարեք. «Ասեք՝ կանենք»։ Կարելի՞ է նման անասունություն անել»,- հայտարարում է Աղեկյանը։