Մարզերի համաչափ զարգացումը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում
Տնտեսություն
14:15 20/02/2026
Հայաստան

Մարզերի համաչափ զարգացումը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում

Մարզերի համաչափ զարգացումը Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում։ Վանաձորի սրտում ամենաբանուկ հատվածում գտնվող  գետնանցումը խորհրդային տարիներից ի վեր անտեսված ու անմխիթար էր։  Նույն վիճակում նաև հարակից այգին։ 

Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբ և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ,  տարիներ շարունակ անտեսված տարածքը 2018թ-ին վերածվեց ժամանակակից, բազմաֆունկցիոնալ համալիրի։ 
 
Այսօր այնտեղ գործում են խաղային գոտիներ, ժամանցի և առևտրի կենտրոններ, կինոսրահ։ Տարածքը դարձել է հանդիպումների, ընտանեկան զբոսանքի և երիտասարդական ակտիվ կյանքի կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder