Շան լիզելուց հետո կնոջ բոլոր վերջույթներն անդամահատել են
Առողջություն
12:59 21/02/2026
Աշխարհ

Շան լիզելուց հետո կնոջ բոլոր վերջույթներն անդամահատել են

Կնոջ վերջույթները անդամահատվել են, քանի որ նա սեպսիս է ստացել, ենթադրաբար շան լիզելու հետևանքով։ Այս մասին գրում է  The Telegraph  պարբերականը։

Մանջիտ Սանգհան 32 շաբաթ անցկացրել է հիվանդանոցում և մի քանի անգամ սրտի կանգ է ունեցել վատանալուց հետո։ Նա զգուշացրել է, որ իր դեպքերը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։

Բժիշկները նշել են, որ 52-ամյա կինը կարող էր սեպսիս ունենալ, հնարավոր է շունը լզել է ոտքին եղած քերծվածքը։

Մեծ Բրիտանիայի սեպսիսի հիմնադրամի տվյալներով, Մեծ Բրիտանիայում ամեն տարի սեպսիսի հետ կապված մոտ 50.000 մահ է գրանցվում։

Կինը Բիրմինգհեմի Մոսլի Հոլ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տիկին Սանգհան ասել է, որ դեռ փորձում է հաշտվել իր քառակի անդամահատման հետ:






 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շան լիզելուց հետո կնոջ բոլոր վերջույթներն անդամահատել են