Ուշագրավ դեպք. Աստրախանում «հուղարկավորված» կին պաշտոնյային գտել են ու ձերբակալել
Քաղաքական
10:08 21/02/2026
Աշխարհ

Ուշագրավ դեպք. Աստրախանում «հուղարկավորված» կին պաշտոնյային գտել են ու ձերբակալել

Ուշագրավ պատմություն է տեղի ունեցել Աստրախանում։ Մարզի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մարիաննա Ստուպինան, որը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման, ձերբակալվել է 13 տարի թաքնվելուց հետո։

Բանն այն է, որ նա այս ընթացքում համարվել է մահացած։ Նրա ամուսինը կնոջը հետ նույնականացրել և թաղել է անհայտ կնոջ մարմինը, որպիսզի կինը բանտ չնստի։

Իրավապահ մարմինների աշխատակիցները խարդախությունը բացահայտել են մեկ այլ գործի՝ 2010 թվականին Աստրախանի երկու բնակիչների սպանության քննության ժամանակ, որոնցից մեկը, կենդանության օրոք, կանխիկացրել էր տարածաշրջանային բնակարանային և կոմունալ ծառայությունների նախարարության աշխատակիցների կողմից գողացված գումարը: Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ստուպինան որևէ կապ չի ունեցել այդ անձանց մահվան հետ, բայց ծանոթ է եղել նրանց հետ: Քննիչները նաև ուսումնասիրում են Աստրախանի մարզի բնակարանային և կոմունալ ծառայությունների նախկին նախարարի ներգրավվածությունը:

Մարզի բնակարանային և կոմունալ ծառայությունների բաժնի ղեկավարի տեղակալ  Մարիաննա Ստուպինան  2012 թվականին դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակության, ապօրինի վճարային փաստաթղթերի տրամադրման և փողերի լվացման համար։ Սակայն դատավճռի հրապարակումից հետո նրան հաջողվել է փախչել և թաքնվել Թաթարստանում։ Այնտեղ գտնվելու ընթացքում նա առցանց որոնել է անհետ կորած կանանց մասին տեղեկություններ։

Թաթարստանում թաքնվելիս նախկին պաշտոնյան Նովոսիբիրսկի հեռուստատեսության լրատվական ռեպորտաժ է տեսել անհայտ կնոջ դիակի հայտնաբերման մասին։

 «Կինը, ինչպես Ստուպինան, կեսարյան հատումից սպի ուներ, և նրանք նման էին միմյանց», - գրում են ռուսական ԶԼՄ-ները։

 Ստուպինայի ամուսինը ոչ միայն մահացածին նույնականացրել է որպես իր կին, այլև ստացել է մահվան վկայական և կնոջ մարմինը, և այն թաղել է կնոջ անվան տակ։ Միաժամանակ նա Ստուպինայի ընտանիքի գրեթե բոլոր անդամներին ասել է, որ կինը մահացել է Նովոսիբիրսկում. միայն նրանց երեխաները գիտեին ճշմարտությունը։ Հաջորդ 13 տարիների ընթացքում, երբ նախկին պաշտոնյան թաքնվում էր արդարադատությունից, նա գրեթե բացառապես ապրում էր տանը։ Այդ ընթացքում նա տանից դուրս է եկել մի քանի անգամ այն էլ գիշերով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուշագրավ դեպք. Աստրախանում «հուղարկավորված» կին պաշտոնյային գտել են ու ձերբակալել