Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել. Վրաստանի էկոնոմիկայի նախարար
Տնտեսություն
15:36 21/02/2026
Տարածաշրջան

Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Նավթամթերքի՝ Ադրբեջանից Հայաստան Վրաստանի տարածքով տեղափոխումը էժանացել է։ Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար։ Sputnik Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին, ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին Երևանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ վրացական կողմը տեղեկատվություն է տրամադրել երկրում իրականացվող խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, որոնց լիարժեք գործարկումը զգալիորեն կբարելավի երկու երկրների միջև կապը։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով նախօրեին Հայաստանում էր  Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։

 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder