Զելենսկին հայտարարել է նոր բանակցությունների մասին
Քաղաքական
20:23 21/02/2026
Աշխարհ

Զելենսկին հայտարարել է նոր բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Թելեգրամ ալիքում հայտարարել է եվրոպացի գործընկերների հետ հաջորդ շաբաթ հանդիպումների մասին։ Այս մասին գրում է Страна.ua կայքը։ 

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Զելենսկին այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքով, Կիևը «կհամակարգի, որպեսզի Եվրոպան ներգրավված լինի բոլոր գործընթացներում և միայն ավելի ուժեղ դառնա»։

«Ես Ռուսթեմին հանձնարարել եմ ավելի շատ աշխատել Մերձավոր Արևելքի և Թուրքիայի մեր ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես իրենց ներառված զգան և կարողանան ավելի շատ օգնել», - գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder