«Հրապարակ». Որոշ պատգամավորների մոտ խուճապային տրամադրություններ են
Օրվա մամուլ
09:29 21/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Որոշ պատգամավորների մոտ խուճապային տրամադրություններ են

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ նախընտրական ընտրություններից հետո որոշ պատգամավորների մոտ խուճապային տրամադրություններ են առաջացել, խոսքը նրանց մասին է, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից և տեղ չեն ունենա հաջորդ խորհրդարանում։ Բանն այն է, որ այս պատգամավորների մեծ մասը հիպոթեքային վարկով տներ են գնել՝ կարծելով, թե ամբողջ կյանքում պատգամավոր են աշխատելու և հարկատուներիս հաշվին միլիոնավոր պարգևավճարներ ստանալով՝ շքեղ կյանքով են ապրելու։

Հիմա մտավախություն ունեն, որ ոչ միայն պատգամավորի, այլև մի որևէ պետական աշխատանք էլ իրենց չի տա Նիկոլ Փաշինյանը,և իրենք կհայտնվեն այնտեղ, որտեղ էին մինչև 2018 թվականը․ ամեն դրամ հաշվելով՝ կսկսեն մի կերպ գոյատևել: Ուստի շատերի մոտ սգո տրամադրություններ են՝ ինչպես են փակելու վարկերը, ինչպես են «տուն պահելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder