«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք
Իրավունք
11:15 21/02/2026
Հայաստան

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան 143 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

  • Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող դիզելային վառելիքի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
  • Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder