Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալներով այրվում է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder