Ջերմաստիճանն այսօր կբարձրանա
Հասարակություն
08:33 21/02/2026
Հայաստան

Ջերմաստիճանն այսօր կբարձրանա

Երևանում փետրվարի 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին սպասվում է կարճատև անձրև։

​​​Հանրապետության տարածքում փետրվարի  21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։

 Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը 3-5 աստիճանով կբարձրանա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder