ԱԹՍ-ների պատճառով Սարատովի օդանավակայանը փակ է, Երևանից Սարատով մեկնող թռիչքն անընդհատ հետաձգվում է
Հասարակություն
13:11 21/02/2026
Հայաստան

ԱԹՍ-ների պատճառով Սարատովի օդանավակայանը փակ է, Երևանից Սարատով մեկնող թռիչքն անընդհատ հետաձգվում է

Այսօր Երևանից  դեպի  Ռուսաստանի Դաշնության Սարատով մեկնող թռիչքն անընդհատ հետաձգվում է։ Ուղևորներն արդեն երեք ժամ է սպասում են թռիչքին, իսկ թռիչքն ապահովող ավիաընկերությունը՝ «Շիրակ ավիան»,  որևէ պարզաբանում չի տալիս՝ ինչո՞ւ է հետաձգվում թռիչքը, ի՞նչն է պատճառը։Panorama.am-ը փորձեց կապ հաստատել ավիաընկերության ներկայացուցչի հետ, բայց զանգերը մնացին անպատասխան։

«Առավոտյան ժամը ՝ 10։15 պետք է թռիչքը տեղի ունենար, սակայն յուրաքանչյուր կես ժամը մեկ հետաձգում են, չգիտեն՝ կթռչենք ,թե՞ ոչ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ուղևորներից մեկը։ Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք տեղում որևէ մեկը պարզաբանել է թռիչքի ուշացման պատճառը, մեր զրուցակիցն ասաց․ «Այստեղ խոսում են, որ անօդաչու թռչող սարքեր են Սարատովի օդանավակայանում չեզոքարցրել, օդանավակայանը թռիչքներ չի ընդունում։ Մենք էլ առավոտից սպասում ենք ,սոված, անհանգիստ, ասում են՝ կթռչի օդանավը, բայց դեռ չգիտենք էլ ՝ արդյո՞ք հենց  Սարատով, թե այլ տեղ։Ամեն դեպքում՝ դեռ սպասում ենք»,- նշեց ուղևորը։

Նշենք, որ saratovnews.ru-ի փոխանցմամբ՝  Սարատովի «Գագարինի» օդանավակայանը փակ է։

Ըստ լրատվամիջոցի՝ փետրվարի 21-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մի քանի շրջանների վրայով ոչնչացրել են ուկրաինական 77 անօդաչու թռչող սարք։ 

Սարատովի մարզի վրայով չեզոքացվել է երեք անօդաչու թռչող սարք։ Եվս հինգը խոցվել են հարևան Սամարայի մարզի վրայով, իսկ մեկականը՝ Վոլգոգրադի և Վորոնեժի մարզերի վրայով։ Մնացած անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Կուրսկի, Ռոստովի և Բելգորոդի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի վրայով։

«Գագարինի» օդանավակայանը ներկայումս չի ընդունում կամ չի իջեցնում ինքնաթիռներ,թռիչքների անվտանգությունն ապահովելու համար մտցվել են ժամանակավոր սահմանափակումներ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԹՍ-ների պատճառով Սարատովի օդանավակայանը փակ է, Երևանից Սարատով մեկնող թռիչքն անընդհատ հետաձգվում է