Հրդեհի ահազանգ՝ գազալցակայանում
Աշխարհում
17:53 21/02/2026
Աշխարհ

Հրդեհի ահազանգ՝ գազալցակայանում

Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։  Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալներով այրվում է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհի ահազանգ՝ գազալցակայանում