Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գյուղացին այլևս բերքը հասնելուց հետո վաճառքի մասին չի մտածի. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարեկել, որին կից գրել է.
«Հայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն։
Գյուղացին այլևս բերքը հասնելուց հետո վաճառքի մասին չի մտածի․ տարվա սկզբից արդեն կունենա վաճառքի պայմանագիր և երաշխավորված շուկա, սեզոնի սկզբից ինքը գին ունի»։
Գյուղացիների հետ հանդիպմանը Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ մթերման խնդիրը Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրում 4-րդն է։
Նա հայտնեց, որ գյուղացու հիմնական խնդիրը լինելու է որակյալ ապրանք արտադրելը, մթերման հարցը կլուծվի
«2020 թվականին մենք հանձնում էինք 160 դրամ, 170 դրամ, այն ժամանակ կոնյակը 1500 դրամից սկսվում էր, իսկ հիմա մի շիշ կոնյակը սկսվում է 5000 դրամից, ասում ենք՝ լավ ինչի՞ ասենք խաղողի գինը չի բարձրանում, ասում է՝ գործարանատիրոջը սեփականությունն է, իրեն ձեռք չի տալիս»,– ասել է խաղողագործներից մեկը։
Մյուս գյուղացին էլ ասել է, որ ժամկետանց թունաքիմիկատ են առաջարկում նորի տակ, որը չի օգնում վնասատուների դեմ պայքարելիս։
«Չիրը մնացել է, արտադրել ենք, մնացել է, գալիս են այնպիսի գին են արտադրում, որ մեր մթերման գնից ցածր է, գալիս են դեղձի չիրն ուզում են գնել 2500 դրամով, մինչդեռ այն մեզ վրա նստել է 3000 դրամ; կարծես մոնոպոլիա է, մի քանի հոգի է գինը թելադրում»։
Գյուղացիները բողոքեցին նաև ջրի պակասից, քանի որ ՀԷԿ են աշխատեցնում և ջուրը շրջանցելով այգիները գնում է Թուրքիա, իսկ գյուղացին չի կարողանում ջրել խաղողի այգին;
«Շատ մարդիկ կան, որ տեխնիկական սորտեր են աճեցնում, բայց հիմա արդեն հանձնելու մթերման պահը արդեն լրիվ հավասարվել է 0-ի, ես այգի էտելու տեղից թողել, եկել եմ այստեղ, մտածում եմ՝ այս այգին էտեմ, թե քանդեմ, յոնջա ցանեմ, առվույտ անեմ»,– ասել է մեկ այլ քաղաքացի: