Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սիրելի երիտասարդներ, այս անգամ ուզում եմ անձամբ հրավիրել ձեզ մի հանդիպման. Տաթև Կարապետյան
Ֆեյսբուքյան տեսանյութում Սամվել Կարապետյանի դուստը՝ Տաթև Կարապետյանը դիմել է երիտասարդությանը. «Սիրելի երիտասարդներ, այս անգամ ուզում եմ անձամբ հրավիրել ձեզ մի հանդիպման, որը վստահ եմ, շատերիս համար հետաքրքիր և ոգեշնջող է լինելու՚ Փետրվարի 25-ին ժամը 7։30-ին հավաքվում ենք «Տաշիր արենայում» հարց ու պատասխան ձևաչափով, անկեղծ և բաց զրույցի համար։
Մեր հիմնական բանախոսը լինելու է Նարեկ Կարապետյանը, այդ հանդիպման ընթացքում տեղի է ունենալու «Միստր ուժի» պաշտոնական շնորհանդեսը։
Քննարկելու ենք ձեզ հետաքրքրող հարցերը և միասին տեսնելու ենք թե ինչ նոր հնարավորություններ են բացվում մեր առաջ։ Իսկ ես մեծ սիրով միանալու եմ ձեզ որպես հյուր;
Ես իմ հարցերն արդեն պատրաստել եմ»։