Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Տնտեսություն
16:52 23/02/2026
Հայաստան

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Բանկը տեղաբաշխելու է տարեկան 10.25% եկամտաբերությամբ 100,000 (հարյուր հազար) դրամային պարտատոմս։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է. տեղաբաշխումը տևելու է մինչև 2026 թվականի հունիսի  23-ը ներառյալ։

Պարտատոմսերը մարվելու են 2031 թվականի փետրվարի 23-ին։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

  • Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

  • Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder