«Ինտերը» պատրաստում է նոր պայմանագիր Մխիթարյանի համար
Սպորտ
09:21 23/02/2026
Աշխարհ

«Ինտերը» պատրաստում է նոր պայմանագիր Մխիթարյանի համար

«Ինտերը» դիտարկում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը։ FcInterNews.it-ի հաղորդմամբ,  նոր առաջարկը նախատեսում է մոտ 20% աշխատավարձի նվազեցում և խաղացողի դերի փոփոխություն թիմում։

sportaran.com-ի հաղորդմամբ, միլանյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ խաղաժամանակի ճիշտ բաշխման դեպքում Մխիթարյանը կարող է շարունակել օգտակար լինել թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։ Այդ պատճառով քննարկվում է պայմանագրի երկարաձգումը մինչև 2026 թվականի ամառ՝ առավել սահմանափակ դերով՝ հիմնականում որպես ռոտացիոն խաղացող։

Հաղորդվում է, որ մարտին նախատեսվում է «Ինտերի» ներկայացուցիչների հանդիպումը ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։ Կողմերը կքննարկեն հնարավոր մեկամյա երկարաձգման մանրամասները և կփորձեն հասնել փոխզիջման ֆինանսական պայմանների և խաղացողի կարգավիճակի հարցում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder