Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Ռուբինյանը չի սահմանափակվել ստատուսով, նա այցելել է քահանային։ Նա իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Սաղմոսավանք ու «զգուշացրել» Տեր Օշինին՝ քերական օրենսգրքի մասին։
Ավելի վաղ, նա իր էջում գրել էր․
«Օրերս Սաղմոսավանքի Տեր Օշինը ինձ ծանոթ մի երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ֊ական չլինի»:
Միայն սրա համար պառակտիչ Կտրիճ Ներսիսյանը պիտի դուրս շպրտվի Եկեղեցուց՝ իր բարեկամների հետ միասին։
Իսկ Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել»։
Մանրամասները՝ տեսանյութում։