Մինչև հայրաքաղաքից հասա մայրաքաղաք, տեսա՝ մարդիկ ընկել են ցնցումների մեջ. Ալիկ Ալեքսանյան
Քաղաքական
11:04 23/02/2026
Հայաստան

Մինչև հայրաքաղաքից հասա մայրաքաղաք, տեսա՝ մարդիկ ընկել են ցնցումների մեջ. Ալիկ Ալեքսանյան

«Մեր Ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանն արձագանքել է Գյումրիի մասին խոսելիս քաղաքաը «գյուղ» ներկայացնելուն հաջորդած քննադատություններին; Նա նշել է, որ երեկ եղել են Շիրակի մարզի Ախուրյան, Կամո գյուղերում, հայրաքաղաք Գյումրիում, շփվել են մարդկանց հետ, ծանոթացել են նրանց խնդիրներին, հոգսերին, ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 քայլերը, երբ ու ոնց ենք ունենալու ուժեղ հայաստան;

«Ես մինչև հայրաքաղաքից հասա մայրաքաղաք, տեսա՝ ինչ-որ մարդիկ ընկել են ցնցումների մեջ; Ժողովուրդ ջան, մենք չենք գնում քաղաքների կաֆեներում նստում ֆոտոներ անում, մենք գալիս ենք աշխատելու, գալիս ենք խնդիրները լսելու։ Էդ ցնցումների մեջ ընկածներին եմ ասում, որ հայրաքաղաքի կենտրոնում ադրբեջանցիները գալիս վիդեոներ են նկարում, ու ձեր ծպտունները դուրս չի գալիս պադվալներից, ինչի՞ չէիք խոսում։ Բա խոսացեք, որ Գյումրիում 2000 անտուն մարդ կա։ Կարո՞ղ է այդ հարցը քննարկենք։ Էս իշխանությունները 8 տարվա ընթացքում մի տուն գյումրեցիներին չեն տվել»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մինչև հայրաքաղաքից հասա մայրաքաղաք, տեսա՝ մարդիկ ընկել են ցնցումների մեջ. Ալիկ Ալեքսանյան