Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ամոթ է. Խոսում ենք սոցիալական արդարությունից, բայց բուժաշխատողների նկատմամբ այն չի կիրառվում. Գ. Գրիգորյան
Բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն այսօր կոլեգաների հետ ԱԺ դիմաց է։
Ակցիայի մասնակիցները նախատեսում են նամակներ հանձնել ԱԺ նախագահին, խորհրդարանական բոլոր ենք խմբակցություններին ՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով:
«Մեր պահանջն է՝ փոխեն վճարման կարգը, բուժաշխատողի վարձատրման նվազագույն շեմը վերահաշվարկեն, և թող աշխատի ապահովագրական համակարգը, դա իրքո հարց է լուծելու մեր երկրի բնակիչների համար»,-ասաց Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով, այդ խնդիրը պետք է լուծվի պետության կողմից, ոչ թե բուժաշխատողների հաշվին։
«Հասարակության մի շերտը չպետք է տուժի մյուս շերտի խաթր; Մենք խոսում ենք սոցիալական արդարությունից, բայց բուժաշխատողների նկատմամբ ոնց որ թե սոցիալական արդարություն չի կիրառվում։ Բժշկի վճարման նման ցածր գին են որոշել այն մարդիկ, որոնք պացիենտի հետ չեն շփվում, որոնք կյանքեր չեն փրկում, որոնք չեն տեսնում բժիշկների տիտանական աշխատանքը։ Բուժաշխատողներն էլ բողոքում են ու արդարացի են բողոքում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։