Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին
Իրավունք
13:45 23/02/2026
Հայաստան

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Այսօր առավոտյան՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին