ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել զերծ մնալ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց
Քաղաքական
23:06 23/02/2026
Տարածաշրջան

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել զերծ մնալ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց

Ռուսաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերից և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դիվանագիտական ​​լուծումների որոնումները վերսկսելու համար։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Դմիտրի Լյուբինսկին։

Երկուշաբթի օրը Լյուբինսկին ելույթ է ունեցել Ժնևում՝ ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերից։ Մենք հետևողականորեն Վաշինգտոնին հորդորում ենք  տրամադրել հստակ երաշխիքներ՝ հետագա ռազմական բախումը կանխելու համար։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ​​լուծումների որոնումները վերսկսելու համար»,-Լյուբինսկու խոսքերն է մեջբերել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել զերծ մնալ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց