ARARAT թանգարանը մասնակցեց ԲՈՒՔՈՒԲՈՐԱՆ գրատոնին
Հասարակություն
11:04 24/02/2026
Հայաստան

ARARAT թանգարանը մասնակցեց ԲՈՒՔՈՒԲՈՐԱՆ գրատոնին

Փետրվարի 21-ին և 22-ին Վուդս կենտրոնում կայացավ ԲՈՒՔՈՒԲՈՐԱՆ գրատոնը, որի շրջանակներում ARARAT թանգարանը ներկայացրեց «ARARAT. Մանրապատումներ» ժամանակավոր ցուցադրությունը։

«ARARAT. Մանրապատումներ» ցուցադրությունը նվիրված էր ARARAT հայկական կոնյակների պիտակների պատմությանը և բացահայտում էր դրանք որպես մշակութային հիշողության և գրաֆիկական արվեստի  յուրատեսակ դրսևորում։ Ցուցադրությանը ներկայացված յուրաքանչյուր պիտակ արտացոլում էր իր ժամանակաշրջանը։ Տառատեսակը, գույնը և խորհրդանշական լեզուն համադրվում էին հաղորդելու ոչ միայն շշի մեջ պահված խմիչքի դիմագիծը, այլև այն արժեքները՝ ժամանակը, համբերությունը և վարպետությունը, որոնք բնորոշում են ARARAT կոնյակի ստեղծման արվեստը։

«ARARAT կոնյակի պիտակները երբևէ չեն ընկալվել որպես լոկ արտադրական  դիզայնի նմուշներ։ Դրանք մշակութային հիշողության, վարպետության և ինքնության տեսողական տարեգրություններ են։ Տասնամյակների ընթացքում այս պիտակները հայկական կոնյակի ժառանգությունը վերածել են գրաֆիկական լեզվի՝ համադրելով պատմությունը, դիցաբանությունը, բնապատկերն ու ժամանակակից դիզայներական մտածողությունը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ARARAT թանգարանը մասնակցեց ԲՈՒՔՈՒԲՈՐԱՆ գրատոնին