«Հրապարակ». Արամ Զավենիչն ընդունել և խոստովանել է, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է
Օրվա մամուլ
08:14 24/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Արամ Զավենիչն ընդունել և խոստովանել է, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի թիվ մեկ հակառուս Արամ Սարգսյանը, որի քաղաքական գաղափարախոսությունը հիմնված է Ռուսաստանի դեմ, պարզվում է՝ իրական կյանքում ընդունում է, որ Հայաստանը չի կարող պոկվել Ռուսաստանից, քանի որ մեր տնտեսությունն իր բոլոր թելերով կապված է ռուսական շուկայի հետ։ Հայ գործարարներից մեկը, որը վերջերս հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի հետ, մեզ պատմեց, որ մասնավոր զրույցում Զավենիչն ընդունել և խոստովանել է, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է, քանի որ մեր տնտեսությունը գրեթե ամբողջովին կախված է ռուսական շուկայից։

Ի դեպ, այդ կախվածությունը հատկապես մեծացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, 2-րդ նախագահը, օրինակ, իր վերջին ասուլիսում նշեց, որ 2025-ին ՀՀ խոշոր հարկատուների առաջին տասնյակում 8 կազմակերպություն իրենց բիզնես գործունեությունն իրականացնում են ՌԴ-ի  հետ ներկրումների և արտահանումների միջոցով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder