Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները Ախալցիխեի «Վալե» սահմանային հատվածում ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների՝ 1993 թվականին ծնված Ի.Գ.-ին և 2003 թվականին ծնված Ռ.Դ.-ին, Վրաստանի պետական սահմանը խմբով անօրինական կերպով հատելու համար։
Jnews-ի փոխանցմամբ՝ Վրաստանի սահմանային ոստիկանության տվյալներով՝ քննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները, շրջանցելով սահմանային անցակետը, խմբով, անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը, Թուրքիայի Հանրապետությունից՝ Վրաստան։
Գերատեսչության հաղորդմամբ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում։