Մոսկվայի Սավելովսկի կայարանում տեղի է ունեցել պայթյուն, ոստիկան է զnhվել
Իրավունք
09:42 24/02/2026
Աշխարհ

Մոսկվայի Սավելովսկի կայարանում տեղի է ունեցել պայթյուն, ոստիկան է զnhվել

Այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի Սավելովսկի կայարանում։ msk1.ru-ի հաղորդմամբ, անհայտ անձը մոտեցել է ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, այնուհետև պայթեցվել է անհայտ սարք։

ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ վիրավորվել է ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության ավագ լեյտենանտ 34-ամյա Դենիս Բրատուշչենկոն:

Սավելովսկի կայարանի մոտ գտնվող տարածքը զննելուց և տեսախցիկների տեսագրությունները ուսումնասիրելուց հետո ոստիկանությունը պարզել է, որ պայթյունի մեջ կասկածվողը մահացել է դեպքի վայրում։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկու հոդվածներով՝ իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ սպանության փորձ (ՌԴ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդված) և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառություն (ՌԴ Քրեական օրենսգրքի 222.1-րդ հոդվածի 1-ին մաս):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder