Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քեռին մանրամասներ է պատմում քրոջ՝ պայմանագրային զինծառայող որդու սպանությունից
«Իմ բալին ինչի՞ համար խփեցին, իմ բալին ինչի՞ համար մորթեցին»,- հարցնում է սպանված պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանի քեռին։
5-րդ ալիքին նա պատմել է, որ դանակի 11 հարվածով են սպանել 19-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանին։ Մորեղբոր խոսքով՝ Արամը գնացել է, որ հավանած աղջկա եղբայրների հետ խոսի։
«Խաբելով փաթաթվել են և դանակը կողքից մտցրել սիրտը»,- պատմում է քեռին՝ նշելով որ աղջկա եղբայր ներկայացածները Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղից Արամին Սևան են կանչել և սպանել։
Վերն Ծաղկավանում մտահոգված են, որ սպանությունը վենդետայի չվերածվի։