ՔՊ-ականները և ալիևենք միջազգային ասպարեզներում միասին «Ջան Գյուլում» են ձոնում, և նիկոլը ու Ալիևը ԵԽ-ի վերջին ամենազզվելի բռնապետերն են. Աշոտյան
Քաղաքական
16:29 24/02/2026
Հայաստան

ՔՊ-ականները և ալիևենք միջազգային ասպարեզներում միասին «Ջան Գյուլում» են ձոնում, և նիկոլը ու Ալիևը ԵԽ-ի վերջին ամենազզվելի բռնապետերն են. Աշոտյան

«Բա չիմացա՞ք, պարզվում է Հայաստանն այնքան ժողովրդավար պետություն է, որ արտգործնախարարի պաշտոնին թառած Արարատ Միրզոյանը դեռ երես ունի, որ գնա ելույթ ունենա և ճոռոմաբանի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններում՝ խոսելով մի երկրի մասին, որտեղ տասնյակ քաղբանտարկյալներ կան, որտեղ չկա գեթ մեկ ֆունդամենտալ իրավունք և ազատություն, որը չի ոտնահարվում, որտեղ ընտրությունները սկսել են կեղծվել ընտրություններից  դեռ 4-5 ամիս առաջ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

նա նշեց, որ Միջզոյանը մեջբերում է անում «Ֆրիդմ հաուս» կազմակերպության 2025 թվականի զեկույցը՝ աղավաղելով այն և խաբելով ոչ միայն հայ ժողվորդին, այլև միջազգային հանրությանը։

Աշոտյանը նշեց, որ «Ֆրիդմ հաուս»-ի 2025 թվականի զեկույցն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի ցածր լեգիտիմություն և ինքնիշխանության ցածր մակարդակ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է, իշխանությունների կոռումպացվածությունը փաստ է, կրթական համակարգը քաղաքականացվածության բարձր աստիճան ունի։

ՀՀԿ փոխնախագահն արձանագրեց, որ ՀՀ դատական համակարգը խայտառակ վիճակում է, ինչը արձանագրված է ֆրիդմ հաուսի զեկույցում։

«Ձեռի հետ հիշատակելով մեր 19 հայրենակիցներին՝ նա ռիսկ ու պլոճիկ չուներ ավելի կոշտ խոսելու և պահանջելու մեր հայրենակիցների ազատ արձակումը»-նկատեց Աշոտյանը։

 Նշելով, որ Միրզոյանի քաղաքական թիմը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը գետնովն է տալիս և ջրում հարցը՝ Արմեն Աշոտյանն եզրափակեց.

«Հայաստանը 2015 թվականին Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի օրացույցում մտցրեց Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա հասկացությունը, որի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն վերջին տարիներին նույնիսկ հայտարարություն չի անում։ Իրականում Հայաստանը դառնում է ԵԽ-ի ամենավտորիտար պետություններից մեկը և բացարձակ զարմանալի չէ, որ իրենք և ալիևենք միջազգային ասպարեզներում միասին «Ջան Գյուլում» են ձոնում, և Նիկոլը և Ալիևը ԵԽ-ի վերջին ամենազզվելի բռնապետերն են»,- ասաց Աշոտյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ականները և ալիևենք միջազգային ասպարեզներում միասին «Ջան Գյուլում» են ձոնում, և նիկոլը ու Ալիևը ԵԽ-ի վերջին ամենազզվելի բռնապետերն են. Աշոտյան