Ռուբիո՞ն, թե՞ Վենսը. Թրամփը 2028-ի ընտրություններին ընդառաջ հարցուփորձ է անում իր խորհրդականներին
Քաղաքական
09:14 24/02/2026
Աշխարհ

Ռուբիո՞ն, թե՞ Վենսը. Թրամփը 2028-ի ընտրություններին ընդառաջ հարցուփորձ է անում իր խորհրդականներին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող են դառնալ 2028-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխարինելու հնարավոր թեկնածուները։ Axios-ը,   իր աղբյուրներին վկայակոչելով, գրում է, այդ մասին շրջանառվող խոսակցությունները վերջին շրջանում ավելի հաճախացել են։

Թրամփը, ըստ աղբյուրների, նախապատվությունը տալիս է Վենսին, սակայն սկսել է հրապարակային կերպով գովեստի խոսքեր ասել Ռուբիոյի մասին։ ԶԼՄ հինգ զրուցակիցները նշել են, որ դա չի նշանակում Թրամփի վերաբերմունքը Վենսի նկատմամբ սառել է։

«Նախագահի երազանքը 2028-ի համար Վենս-Ռուբիո տանդեմն է, և որպեսզի ավելի հստակ լինի, Վենսը գլխավորում է»,-ասել է Թրամփի խորհրդականը։

Ըստ աղբյուրի, Վենսն ունի քաղաքական խորհրդականներ, և եթե նրա թեկնախությունն առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, ապա նրանք կարող են կազմել նախընտրական քարոզարշավի հիմքը, Ռուբիոն նման ենթակառուցվածքներ չունի։ Ավելին, ռուբիոն հայտարարել է, եթե Վենսն առաջադրվի, ապա ինքը կաջակցի նրա թեկնածությունը։

«Եթե Ջեյ Դի Վենսը պայքարի նախագահական ընտրություններում, ապա նա կդառնա մեր թեկանծուն, ես կլինեմ առաջիններից մեկը, որը կաջակցի նրան»,-ասել է Ռուբիոն 2025-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբիո՞ն, թե՞ Վենսը. Թրամփը 2028-ի ընտրություններին ընդառաջ հարցուփորձ է անում իր խորհրդականներին