Սրբազան ջան. Քաղաքացիները մոտենում ու համբուրում են Միքայել Սրբազանի աջը
Հասարակություն
12:34 24/02/2026
Հայաստան

Սրբազան ջան. Քաղաքացիները մոտենում ու համբուրում են Միքայել Սրբազանի աջը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, թույլ են տվել մասնակցելու Տեր Տաթևի հուղարկավորությանը։ Սրբազանն այսօր ոստիկանների ուղեկցությամբ եկավ Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցի։

Քաղաքացիները, տեսնելով բարձրաստիճան հոգևորականին, մոտենում են նրան օրհնությունը ստանալու, աջը համբուրելու։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին, կյանքի 85-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը:

Երեկ՝ փետրվարի 23-ին, ժամը 17:00-ին Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ Եկեղեցու կարգը, իսկ այսօր ժամը 11:00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա՝ հուղարկավորության արարողությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրբազան ջան. Քաղաքացիները մոտենում ու համբուրում են Միքայել Սրբազանի աջը