Չունենալ Թուրքիայի հետ սահմանը բացելու հանցավոր ինքնավստահություն, երբ չես լուծել գյուղատնտեսությանդ հարցը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
22:32 24/02/2026
Հայաստան

Չունենալ Թուրքիայի հետ սահմանը բացելու հանցավոր ինքնավստահություն, երբ չես լուծել գյուղատնտեսությանդ հարցը. Նարեկ Կարապետյան

«Մենք պետք է դուրս գանք հակասությունների տրամաբանությունից  և տարածաշրջանային երկրների հետ մտնենք համագործակցության տրամաբանության մեջ»,-«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ մենք չպետք է վտանգ տեսնենք այն հարևանների մեջ, ովքեր կարող են տնտեսապես հետաքրքիր լինեն Հայաստանի համար։

«Մենք պետք է վտանգ տեսնենք այն հարևանների մեջ, ովքեր հարյուրամյակներով ապացուցել են, որ վտանգ են ներկայացնում հայ էթնոսի համար և չունենանք թուրքիայի հետ սահմանը բացելու հանցավոր ինքնավստահություն, երբ չես լուծել գյուղատնտեսությանդ հարցը»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Նակատելով, որ որտեղ Ադրբեջանը տարածաշրջան է գրավել, այնտեղ հայեր չկան, իսկ Թուրքիայում միայն Կոստանդնապոլսում են ապրում՝ «Ուժեղ հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամն ասաց. «Մենք բախման կիզակետում ենք, փորձում ենք աչքերս փակել, իրական թշնամիներին ասել, որ նրանք թշնամի չեն, որովհետև փորձում ենք հավատալ, որ նրանք թշնամի չեն։ Բայց մենք տեսնում ենք, որ երկարաժամկետում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է»։

Կարապետյանը նշեց, որ երկարաժամկետում Հայաստանը Թուրքիայի հետ որևէ հակասություն չունի, տարածքային պահանջներ չկան, բայց և նկատեց, որ Թուրքիան ի վերջո ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, սակայն գործող լիդերի պայմաններում այն քիչ հավանական է թվում։

«Ժամանակի ընթացքում անխուսափելի է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմության հետ, այն լարումից կհանի ամբողջ տարածաշրջանը, արդարության զգացողություն կբերի մեր երկրին, որը կբերի իրական հարևանության գաղափարին»,- ասաց Կարապետյանը՝ նկատելով, որ այդ դեպքում հայերը որևէ պահանջ չեն ունենա, ուղղակի հավատ կստանան, որ Թուրքիան որևէ վտանգ չի ներկայացնի հայկական էթնոսի համար։

նա նաև վստահեցրեց, որ Իրենք Փաշինյանի նման բանակցությունները 0-ական կետից չեն սկսի;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չունենալ Թուրքիայի հետ սահմանը բացելու հանցավոր ինքնավստահություն, երբ չես լուծել գյուղատնտեսությանդ հարցը. Նարեկ Կարապետյան