Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ընտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. Նարեկ Կարապետյանը հանդիպել է դեղագործների հետ
«Հայաստանում ընտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա»,-դեղագործների հետ հանդիպմանը հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Դեղագործների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ինչպես են իջեցնելու դեղերի գները, խթանելու տեղական արտադրությունը։
«Դեղերն, օրինակ, ավելի առաջնային են, քան հացը, սնունդը։ Հայաստանում միջինից բարձր տարիքի մարդկանց բյուջեում բավականին նշանակալի տեղ են գրավում դեղերի գումարները»,-նշել է Կարաետյանը։
Նա նաև անդրադարձել է դեղերի գրանցման խնդիրներին. «Հայաստանում այս պահին գրանցված կա 3700 անուն դեղ։ Հարևան Վրաստանում այդ թիվը գերազանցել է 8 հազարը։ Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում գրանցման համակարգն ունի խնդրահարույց կետ։ Երկրորդը կենտրոնացված գնումներն են»։
Մանրամասները՝ տեսանյութում։