Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել երկխոսել ուսանող-ցուցարարների հետ
Քաղաքական
16:02 25/02/2026
Տարածաշրջան

Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել երկխոսել ուսանող-ցուցարարների հետ

Իրանի իշխանությունները պատրաստ են արձագանքել համալսարանական բողոքի ցույցերի ժամանակ բարձրացված ուսանողների պահանջներին։ Այդ մասին հայտարարել է ԻԻՀ-ի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Եթե որոշ ուսանողներ բողոքեն, նրանք կարող են արտահայտել իրենց առարկությունները։ Բողոքի ցույցերը հասարակական կյանքի դինամիզմի նշան են, և մենք պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանողների հետ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է կառավարության նիստում  ասել է Պեզեշկիանը։

Ինչպես մեջբերել է նախագահի մամուլի ծառայությունը, Փեզեշքիանն ասել է, որ «կառավարության անդամները պետք է ներկա լինեն համալսարաններում և ամրապնդեն երկխոսության մթնոլորտը»։

«Մեր պարտականությունն է լսել (ցուցարարներին) և միջոցներ ձեռնարկել հարցերն ու խնդիրները լուծելու համար»,-հավելել է նախագահը։

Մինչ այդ մի քանի իրանական համալսարաններում տեղի են ունեցել ինչպես Կառավարության քաղաքականության դեմ, այնպես էլ պետական ​​համակարգի աջակցության ցույցեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել երկխոսել ուսանող-ցուցարարների հետ